Details
Երերույքի տաճար Հետաքրքրական է, որ վաղ ﬕջնադարյան Հայաստանից ﬔզ հասած աﬔնաﬔծ կառույցներից ﬔկի մասին պատﬕչները լռում են։ Գոնե ﬔզ հասած ձեռագիր մատյաններում այս կառույցի մասին որևէ հիշատակություն չկա։ Մոտավորապես 5-րդ դարով թվագրվող այս կառույցը Երերույքի տաճարն է։ Եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցին գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում՝ Անիպեմզա գյուղի մոտ՝ Ախուրյան գետի ձախ ափին ու Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիից 5 կմ հեռավորության վրա։